recruit Stepan Kalloshyan

* 1932

  • Ուսումը: Դպրոցական տարիների գրքերում հայոց պատմության մասին ոչիչ չկար: Քանի որ այդ ժամանակահատվածում Թուրքիայում դեռևս չկար հայկական դպրոց, ես 1989 հաճախում էի Իսմեդ Պաշայի անվան թուրքական դպրոց: Այնուհետև ավարտեցի արվեստի լիցեյը: Դիպլոմ սակայն չստացա քանի որ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ առաջացան: Սակայն այդ տարիքում մայրս մեզ հայկական գիր ու գրականության մասին ամեն բան պատմում էր: Տանը բոլորը հայերեն էինք խոսում: Մայրս չէր թողնում որպեսզի թուրքերեն խոսենք: Եթե մենք, ինչ որ բան թուրքերեն էինք ասում մայրս անպայման հայերեն էր պատասխանում: Հետաքրքրական է, որ դպրոցում սովորելու տարիներին, թուրքական պատմության դասագրքերում չնայած որ հայկական տարածքները դիտարկված էին որպես թուրքական, ցավալին այն էր նաև, որ հայկական պատության մասին որևէ բան չկար: Մենք պատմության դասին հայի անվան հետ կապված ոչինչ չենք սոորել: Ամեն ինչ կեծված էր իրենց իսկ կողմից: 8-րդ դասարան էի, երբ սկսվեց 2-րդ համաշխարհային պատերազմը բոլոր հայ տղամարդկանց `19-45 տարեկան ուղարկում էին կռվի: Մեծ եղբայրս նույնպես գնաց, և Փառք Աստծո 4 տարուց ողջ առողջ վերադաձավ: Հայը` թուրքական բանակում: 1953թվականին 2 տարի ծառայել եմ թուրքական բանակում: Այնտեղ նվագում էի թուրքական արկեստրում: Ինձանից առաջ, երբ եղբայրս էր ծառայում մոտավորապես 1940-ականերին` ճնշումները մեծ էին հայերին զենք չէին տալիս անընդհատ աշխատացնում էին: Սակայն իմ ծառայելու տարիներին ճնշումները արդեն մեղմացել էին, և եթե կրում էիր թուրքական զինվորական հագուստ ոչ մի խնդիր չէիր ունենա: Հետբանակային կյանքը` արդեն Ստամբուլում: 1955 թվականին բանակից վերադարձա: Եվ, քանի որ արդեն մայրս եղբայներիս ու քույրերիս հետ բնակվում էր ստամբուլում, ես նույնպես եկա Ստամբուլ: Սկսեցի խաղալ վոլեյբոլի թիմում: Սկզբում Հունական թիմում էի խաղում, իսկ 1962 թվականից հայկական թիմում, որտեղ բոլորս հայ էինք միայն մեկ թուրք կար: Հայկական այդ թիմը կոչվում էր` Շիշլի, այնուհետև բարձրագույն լիգայում խաղացի: Շիշլին դա հայկական թաղամաս էր Թուրքիայում, որտեղ էր գտնվում հայկական ամենամեծ գերեզմանոցը: Եվ ահա մինչև 43 տարեկան հասակս շարունակեց զբաղվել այդ սպորտաձևով: Բանակից վերադառնալուց հետո, քանի որ հայերեն խոսել որոշակի հետ էի վարժվել, սկսեցի նորից ուսումնասիրել: Գրքեր էր մայրս գտնում իր ծանթներից և մենք ընդերցում էինք: Նաև սկսեցի աշխատել հայկական եկեղեցում: Հայերին հաճախակի կարելի էր հանդիպել այնտեղ: Ամուսնությունը: 1963թվակնին 31 տարեկան հասակում ամուսնացա: Երբ ամուսնացանք կինս դեռ ուսանող էր: Մեր ծնողները իրար հետ շատ մտերիմ էին, մենք էլ այդպես իրար հետ ծանոթացանք, շփվեցինք: Նա ուսումը կիսատ թողեց և 18 տարկան էր` ինձանից 13 տարով փոքր, ամուսնացանք: Ունեցանք 3 զավակ`1 աղջիկ և 2 տեղա, սակայն դժբախտաբար աղջիկս վաղ մահացավ: 1915թ. -ից հետո Թուրքիայում հայ չլինելու կարծրատիպը: 1915-1922 թթ. ֆիզիկական ճնշումները` ծպտված հայերը: Լավ եմ հիշում մորս պատմածները: Նրանք հաճախ էին հավաքվում մտերիմներով և խոսում ահռելի 1915թվականի դեպքերի մասին: Այդ ծանր տարիներին մենք պատրաստվում էինք վերադառնալ Հայաստան, սակայն արդեն ճանապարհները փակվել էին: Թուրքիայում բավականի հայ ընտանիքներ էին մնացել: Օրինակ Մալացիայում` որտեղ մենք էինք ապրում մոտ 100 հայ ընտանիք էր մնացել, իսկ Ստամբուլ ավելի շատ էին: Մուստաֆա Քեմալի ժամանակ`(թուրք քաղաքական, ռազմական եւպետական գործիչ, Թուրքական հանրապետության հիմնադիրը եւ առաջին նախագահը) հատկապես 1915-1922 թթ. Ֆիզիկական ճնշումը ահռելի էին: Փողոց դուրս գալ հնարավոր չէր: Հայկական գիր ու գրականության մասին խոսելը առհասարակ բացառվում էր: Հայակական դպրոցները եկեղեցիները բոլոր քաղաքներում փակվել էին, մնացել էր միայն որոշները Ստամբուլում: Նույնիսկ տեղի եկեղեցիները, ծառայում էին որպես թուրքական զիննոց: Այդ թվականներից մինչև 1923 թվականը հայերը ծպտված էինք մնում, թուրքերը հավաքել էին բաոլորիս անձնագրերը և բաժանել թուրքական անձնագրեր, որպիսզի վերանար հայի տեսակը: Արդեն Իսմեթ պաշայի օրոք` 1923թվականից սկսած` իրավիճակը մեղմացավ, հայերը տեղափոխվեցին Ստամբուլ քանի որ այնտեղ եկեցի և դպրոց կար: Թուրք ընկերներոջ կարծրատիպը: Ամեն ազգի մեջ լավ ու վատ մարդիկ են լինում: Ես ունեցել եմ նաև բավականին լավ թուրք ընկերներ: 1958 թվին հայկական և հունական թաղամասերից մեկում, թուրք հարբած մի ամբող ամբոխ մտավ և տներին ապակի չթողեցի, ամեն ինչ լուսամուտից դուրս հանեցինզ: Եվ այդ ժամանակ իմ թուրք ընկերներից մեկը` բժիշկ Ջալաֆը լավ եմ հիշում երբ լսեց այդ դեպքերը, եկավ մեր տուն և ասաց, որ այս օրերին վտանգը մեծ է, պետք է իրենց տուն գնանք: Շատ բարի կամեցող մարդիկ կային ինչպես ամեն ազգերում: Լավ եմ հիշում նաև Գիրքը որը 1987թվականին նվիրել էր Հայոց Ազգընտիր և Հայրախնամ Պատրիարք Ամենայն Տեր Արքեպիսկոպոս Գալուստյան որի հետ մեծ հիշողություններ են կապված: Վերադարձր Հայաստան: 1986թվականին վերադարձանք Հայաստան: Այստեղ մի տղա ունեցանք անունը Գևորգ դրեցինք:

  • Full recordings
  • 1

    Yerevan, 30.06.2013

    (audio)
    duration: 07:40
    media recorded in project Armenian memories
Full recordings are available only for logged users.

Ապրիլի 24 հայոց օրոցույցում կարմիր գույնով է նշվում: 1915թվականը Հայերի համար եղավ ճակատագրական տարի: Որը պատմության մեջ հայտնի է եղեռն անվանմամբ` թուրքերը այդ ժամանակ կոտորեց մեկուկես միլոն հայի: Ստեփան Կալլօշյանի ընտանիքը այն եզակիներից էր, որ այդ դաժան տարիներին, և դրա ավարտից հետո կարողացավ իր գոյությունը պահպանել Թուրքիայում:

young years.JPG (historic)
recruit Stepan Kalloshyan

Ստեփան Կալոշյանի ծնունդը,  մանկությունը,  ընտանիքը: Ծնվել եմ 1932 թվականին Մալացիա (Մալաթիան հայկական քաղաք է Արևմտյան Հայաստանում, այժմ` Թուրքիա (թուրքերեն՝ Malatya), նույնանուն Մալաթիա նահանգի վարչական կենտրոնը) քաղաքում: Ընտանիքում ամենակրստսերն եմ եղել: Հայրս` Գևորգ Կալլօշյանը, աքսորից ազատվել էր, իր  բարձրակարգ արվեստի համար շինարար էր: Ցավոք սրտի հայրս մահացել է այն ժամանակ, ես երեք տարեկան էի: Մեր ընտանիքը մտերիմ հարաբերությունների մեջ էր Թուրքիայում «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի հետ քանի որ`  Հրանտ Դինքի հորեղբոր կինը իմ քրոջ տալն էր: Ի դեպ 1935թվակ անին երբ մահացել է հայրս ներկա էին նաև Հրանդ Դինքի տատիկը և պապիկը: Մայրս` Նարդուհի Դոնավեքյանը` աքսորից ազատված տնային տնտեսուհի էր: Նա երկու անգամ է ամուսնացել, առաջին ամուսինը կաթոլիկ էր, երկրորդը` քրիսոնյա  հայրս էր: Հայրս նույն տան փեսան էր, մայրս նույն տան  հարսը` հորս զոքանչը մորս կեսուրն էր: Կիսուրը հարսին և փեսային իրար հետ է ամուսնացնում ` իմանալով որ հորս  կինը և մորս ամուսինը մահացած են: Այդ ժամանակ մայրս մեկ զավակ ուներ` Մարիամը, ապա  մենք ենք ծնվել` երեք եղբայր և քույր` Ասատուրը, Նշանը, Մանուելը  ես և Վարդուհին: Ցավոք սրտի այժմ միայն ես եմ ողջ: