Larisa Alaverdyan Լարիսա Ալավերդյանի

* 1943

  • Ես ասել եմ՝ գործում են հանցավոր սխեմաներ, որտեղ մարդու իրավունքները, մասնավորապես՝ սեփականության իրավունքը ուղղակի կամայականորեն են օգտագործում։ Ոտնահարում են և փաստորեն մարդկանց փողոցում են թողնում։

  • Ես վեր էի հանում խնդիրը,օրինակ՝ Հյուսիսային պողոտայի, որտեղ հիմա նստած ենք։ Չեմ ասել՝ ինչու եք քանդում, ասել եմ՝ ինչու չեք ճշմարիտ տալիս գումարները այդ տարածքների։ Ինչու եք մեկին տալիս երեք անգամ շատ գումար նույնի համար, մեկին քիչ։ Նշանակում է՝ դրանից գումար է գնում ինչ-որ տեղ։ Չի կարող պատահել, որ նրանց ուղղակի սիրում եք։ Այսինքն՝ անարդարությունը սեփականության իրավունքի շուրջ։ Մարդու իրավունքների պաշտպանության, էն էլ եվրոպականի մեջ սրբության սրբոց է։ Ես բարձրացրել եմ այդ հարցը։ Մինչ այդ բոլոր քաղաքական ձերբակալումների հարցում հաջողության եմ հասել։ Ասել եմ սրան էսպես եք անում, նրան բաց թողեք և այլն։

  • Տոտալիտար համակարգի մեջ ապրած պետությունները փլուզվելուց մաքսիմում կարող են դառնալ ավտորիտար պետություններ։ Տարբեր մեղմությամբ։ Օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունը իննսունականներին և երկուհազարականներին՝ երկրորդ նախագահի ժամանակ, բնութագրվում էր որպես soft authoritarian regime :

  • (1995-ի 1996-ի ընտրությունները) ես համարում եմ աղետ հայկական պետականության համար։ Դա աղետ էր, և ես ուրախ եմ, որ երիտասարդ սերունդը դա չի տեսել։ Մենք 1995-ի ընտրություններում տեսանք այնպիսի բաներ, այնպիսի կեղծիք, որը արվում էր բոլորի աչքի առաջ։ Ես մինչև հիմա ամաչում եմ, երբ դա հիշում եմ։ Էդ ժամանակ կային արդեն դիտորդներ, մասնավորապես՝ Բրիտանիայից: Մենք՝ որպես հասարակական կազմակերպություն, զբաղվել ենք պատանդներով, զինգերիներով, առևանգված մարդկանցով, և էդ հարցում մեզ շատ շատ է օգնել Amnesty International-ը։ Այդ տարիներին մենք առանց իրենց չէինք կարող վերադարձնել բազմաթիվ մարդկանց այդ թվում արդեն մահապատժի դատապարտված մարդկանց։ Այնպես որ, երբ 1995-ին նրանք որպես դիտորդ եկել են Հայաստան առաջին անգամ, նրանք արդեն ճանաչում էին ինձ, շատերը ռուսերենի տիրապետում էին, և ահավոր տպավորություն էին թողել 1995-ի ընտրությունները: Նույնը կրկնվել է 1996-ին, և այդ խարանը չի ջնջվելու ո՛չ ՀՀՇ-ի ճակատից, ո՛չ հայ ժողովրդի ճակատից։ Դա խայտառակություն էր աշխարհով մեկ։

  • - Այդ մոտեցումը, որ ցուցաբերում են շատ արևմտյան հետազտողներ, շատ քիչ առնչություն ունեն իրողության հետ։ - Ի՞նչ մոտեցումներ - Կարծիքը, թե երբ սովետական միությունը՝ տոտալիտար պետությունը, փլուզվում է դրանից առաջանում են տասնհինգ ժողովրդավարական հանրապետություններ։

  • Արևելյան Եվրոպան անցել ա ավելի բնականոն զարգացում՝ այլ տեմպերով: Ժամանակ ունեին կայանալու։ Մենք էդ ժամանակը չունեինք, ու մեզ համոզեցին, որ մի քայլ, ու տոտալիտարից դառնում ես դեմոկրատական հանրապետություն։

  • Ես կախված չէի նրանից, թե ինչ կասի նախարարը կամ նախագահը։ Ես ունեի հստակ կայացած իմիջ։ Էդ իմիջից պետք է հանկարծ չգնայի։ (Որպես օբմուդսմեն)՝ ես ունեի անկախության էնպիսի երաշխիք, որը չուներ հետագայում ոչ մեկ:

  • Քաղաքական սպանություններ եղել են, այն ժամանակ դրանք մեր կարծիքով քաղաքական չէին, բայց իննսունին եկավ ՀՀՇ-ն մենք սպանությունների մեծ մասը հստակ որակեցինք որպես քաղաքական։ Դա էր ահավոր բանը, որ ժողովրդական շարժումը, իսկ հիմա էդպիսի շարժում չի էլ կարող լինե,լ 2018-ը համեմատել չի կարելի այդ տարիների հետ, սարսափը, որ փաստորեն այդ ժողովրդական ալիքը օգտագործվել է մեզ համար այն ժամանակ անհայտ նպատակներով, դա սառը ցնցուղ էր։

  • Պատահակն չէ 1992-ին սկսված արտագաղթը։ Ասում են՝ դա եղել է պատերազմի պատճառով, իրականում քաղաքական սպանությունների պատճառով էր, որ սկսվեց 1992-ի արտագաղթը։ Մենք շատ սերտ հասարակություն ենք, և մի դեպքը արձագանքվում է հարյուրապատիկ։ Դա դառնում է գործոն։ Արտագաղթը սարսափելի չափերի էր հասնում։ 1995-1999-ը ես համարում եմ մեր պատմության ամենածանր մասը։ Այն ռոմանտիզմը, որով համակված էինք ութսունակններին, և համակված էին շատ խելացի մարդիկ, առերսվեց այնպիսի ցինիզմի հետ, որ կասկածում եմ, թե եղել է ուրիշ երկրներում։

  • Երբ մենք տեսանք Երևանում այդ տարօրինակ հագուստով մարդկանց, որոնց հագուստը կոսմոնավտների հագիւստ էր հիշեցնում, մենք հասկացանք, որ սա խաղ ու պար չի, սա շատ լուրջ է։ 88-ի վերջում ձերբակալվել էին Ղարաբաղ կոմիտեի անդամները։ Բայց դա մեզ զգուշավորություն չբերեց։ Իննսունականներին մենք արդեն գնում էինք վա բանկ։ Հետճանապարհ չկար։

  • Երբ որ մենք եկել ենք Հայաստան՝ Երևան, ինձ ապշեցրել է, որ մեզ համարում են ավելի ադրբեջանցի քան հայ։ Մենք անընդհատ ասում էինք՝ մենք ռուսացած էինք՝ մինչև անգամ հայերեն չգիտենք, մենք հայերենը սովորել ենք այստեղ։

  • Պատահական չի, որ ութսունակններին Հայաստանում ռուսական դպրոցների թիվը՝ աշակերտների, ուսանողների թիվը ավելի մեծ էր, քան հայկական դպրոցներում։ Այդ ախտը միայն Բաքվին ներհատուկ չէր։ Այսինքն՝ բոլոր սովետական հանրապետություններում ծնողները աշխատում էին, որ երեխան ստանա ռուսական կրթություն։

  • Մենք վաթսունյոթից, ինչպես ասեցի, եկանք։ Մենք անմիջապես աշխատանքի ընդունվեցինք հենց մեր ռուսախոսության հիմքով։ Հիմնական գիտահետազոտական ինստիտուտները (իսկ ես էնտեղ եմ սկսել և շարունակել աշխատել) միշտ առնչություն ունեին Մոսկվայի հետ, և ռուսախոսությունը շատ լավ որակ էր (ընկաալվում)։

  • Ինձ համար Բաքուն ռուսախոս քաղաք է։ Իմ սերնդակիցներից շատ քչերն էին խոսում հայերեն։ Բոլորս խոսում էինք ռուսերեն։ Այսինքն՝ զուտ գիտական և որոշ առումով ստեղծագործական կյանքը ռուսերեն էր, բայց այն, ինչ վերաբերում է մշակույթին կյանքին՝ թատրոնին, համերգներին, վաթսունականներին ակտիվ էր հայկական մշակույթը։ Մեզ երեխաներիս չէր խանգարում բազմազգ լինելը։ Խիստ հակառակը՝ մենք կարծես ինչ-որ ներդաշնակության մեջ էինք։ Ամեն ինչ փոխվեց վաթսունականներին՝ մինչեւ անգամ հիսունականների վերջին։ Հասկանանք՝ դրանք ինչ տարիներ էին. ըստ երևույթին՝ Ստալինի մահից հետո ես յոթերորդ դասարանում էի։ Ինձ ուղարկում էին Արտեկ՝ որպես լավ սովորող, սպորտով զբաղվող, և առաջին անգամ կայարանում, որտեղից գնացքով պիտի շարժվեինք, լսեցի՝ շատ զարմացած էր ցուցակը կարդացող շատ սիրունատես ադրբեջանուհին։ Զարմացած ասեց Аллахвердова Лариса армянка? Էդ ժամանակ մինչև անձնագիր ստանալը ծնդդական վկայականում, որպես կանոն, յաները փոխում էին ովա-ներով։ Ես հետագայում, խելքս կտրել էր, փոխել եմ։ Ես իմ դիպլոմը ստացել եմ արդեն Ալլահվերդյան, Դա լատենտ, տակից գնացող քաղաքականություն էր։ Բայց իմ հիշողության մեջ իմ մանկությունը բավականին լավ մանկություն էր։ Ես պարապում էի սպորտ դպրոցում, շատ ակտիվ էի, ինձ շատ կոմֆորտ էր, և բազմազգությունը չէինք էլ հասկանում, որովհետեւ բոլորս էլ խոսում էինք հավասարապես ռուսերեն։

  • Full recordings
  • 1

    Yerevan, 20.11.2023

    (audio)
    duration: 01:34:22
    media recorded in project Memory of Armenian Nation
Full recordings are available only for logged users.

Հայաստանի` մարդու իրավունքների առաջին պաշտպանը

Լարիսա Ալավերդյանը՝ որպես օմբուդսմեն
Լարիսա Ալավերդյանը՝ որպես օմբուդսմեն
photo: pamětnice

Ծնվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 1943-ի սեպտեմբերի 21-ին։ «Այդ բազմազգությունը մեզ ներդաշնակություն էր տալիս»,- ասում է Ալավերդյանը։ Ապագա մաթեմատիկոսի ու մանկավարժի խորհրդային անհոգ կյանքն առաջին անգամ կասկածի ենթարկվեց 1960-ականներին՝ ազգային պատկանելության հիմքի վրա, թեև Խորհրդային Միության տապալմանը դեռ երկու տասնամյակ կար, իսկ ազգամիջյան բախումներ տեսանելի ապագայում չէին ուրվագծվում։ Հայաստանում Լարիսա Ալավերդյանի մասնագիտական գործունեությունը կտրուկ փոխվեց։ 1990-ականներին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները ավելի թիրախային խնդիր ունեին, քան մանկավարժությունը։ 1988-ը սահուն անցում ապահովեց դեպի իրավունքների պաշտպանության ոլորտ։ Տոտալիտար համակարգից նոր անկախացած հանրապետությունը «չէր կարող լինել ժողովրդավարական»։ Իր խոսքով՝ առաջին կառավարությունը արատավոր գործելակերպ ժառանգեց նախորդ համակարգից, երկրորդ իշխանությունը՝ առաջինից, և այդպես շարունակ։ Ալավերդյանը համագործակցում էր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ և նրանց օգնությամբ վերադարձնում էր ռազմագերիների ու մահապատժի դատապարտված անձանց։ Իրավական կամայականություններ կատարվում էին երկրի ներսում ևս։ Ամենացցուն իրավախախտումները համարում է 1995-ի և 1996-ի ընտրությունները։ Չի մոռացել նաև իր պաշտոնավարման շրջանի կամայականությունները։ Այսօր արդեն այդ շրջանի մասին խոսելիս օգտագործում է soft authoritarian regime եզրույթը։ Քաղաքական երկար ուղի անցնելուց հետո Ալավերդյանն այսօր դասավանդում է Ռուս-հայկական համալսարանում՝ հարցազրույցների միջոցով երբեմն վերադառնալով հանրային դաշտ։