The following text is not a historical study. It is a retelling of the witness’s life story based on the memories recorded in the interview. The story was processed by external collaborators of the Memory of Nations. In some cases, the short biography draws on documents made available by the Security Forces Archives, State District Archives, National Archives, or other institutions. These are used merely to complement the witness’s testimony. The referenced pages of such files are saved in the Documents section.
If you have objections or additions to the text, please contact the chief editor of the Memory of Nations. (michal.smid@ustrcr.cz)
Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր
Ծնվել է 1957թ․, Կիրովականում (ներկայումս Վանաձոր)
1978թ․ ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը
1978-ից աշխատել է Գուգարքի շրջանի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ու աստղագիտության ուսուցիչ
1984-1990թթ․ աշխատել է Վանաձորի «Ավտոմատիկա» գիտա-արտադրական միավորումում որպես ինժեներ +1990թ. ընտրվել է Գերագույն Խորհրդի պատգամավոր, եղել է կրթության, գիտության, լեզվի և մշակույթի մշտական հանձնաժողովի անդամ
1995-97թթ․ ԱԺ պատգամավոր, կրթության և մշակույթ հանձնաժողովի փոխնախագահ
1997-1999թթ. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի առաջին տեղակալ
2012-2017թթ. ԱԺ պատգամավոր, Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար
Ներկայումս Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) քաղաքական կուսակցության փոխնախագահն է
Արամ Մանուկյանը ծնվել է 1957թ․ մարտի 9-ին, Կիրովականում (ներկայումս՝ Վանաձոր), ինժեների և ուսուցչի ընտանիքում։ Սովորել է Վանաձորի Մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի Ֆիզիկայի բաժնում։ 1978-84թթ․ զբաղվել է ուսուցչությամբ։ Մանուկյանի հայրը` Վիգեն Մանուկյանը, եղել է Կոմունիստական կուսակցության անդամ և Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1984-85թթ․, Կիրովականի (Վանաձոր) «Ավտոմատիկա» գիտա-արտադրական միավորումում աշխատելիս, աշխատանքային առաջխաղացման համար Մանուկյանը դիմում է հայտարարված թափուր հաստիքին, նրան ասում են, որ մրցույթին մասնակցելու համար պետք է Կոմունիստական կուսակցության անդամ լինել։ Մանուկյանը դիմում է հորը՝ խնդրելով օգնել կուսակցությանն անդամագրվելու հարցում։ Արամ Մանուկյանը պատմում է, որ «իրա էդպես կոմունիստ, լոկալ կոմունիստ լիդեր լինելը օգտագործեց, գնաց քաղկոմ իրա ծանոթի մոտ՝ ասելու էս ձևի խնդիր կա, կարո՞ղ եք ընդունել, օգնել։ Պատասխանել էին, որ 3000 ռուբլի է պետք դրա համար, որպեսզի ընդունվես կոմունիստական կուսակցության շարքերը։ Դա շոկ էր։ Շոկ էր ինձ համար, որ կոմունիզմ․․․ լսել էի, բայց որ դրա համար պետք է էդքան փող տաս․․․ Շոկ էնքան ինձ համար չէ, ինչքան հորս համար, որը հիասթափվեց, հիվանդացավ, ջարդվեց, որ էդ իրա էսպես 50 տարվա արդար աշխատանքը, էն ժամանակ ասում էին «կոմունիստական արդարության աշխատանքը», ջարդեցին»։ Ըստ Մանուկյանի՝ այս միջադեպը շատ կարևոր բեկումնային կետ է դառնում իր համար․ «կոմունիստները ինձ շատ լավ նպաստել են իրենց նկատմամբ էդ ատելությունը, իրենց կեղտոտությունները ինձ օգնեց, որ ես դառնամ հասարակական ակտիվ տարր»։
Aram Manukyan was born on March 9, 1957 in Kirovakan (currently Vanadzor), in a family of an engineer and a teacher. He studied Physics at the Department of Physics and Mathematics of Vanadzor Pedagogical Institute. In 1978-84 Manukyan worked as a school teacher. Manukyan’s father, Vigen Manukyan, was a member of Communist Party, and was also once elected to the Supreme Council of the Armenian SSR. In 1984-85, while working in Kirovakan (Vanadzor) Scientific-industrial Complex “Avtomatika”, Manukyan decided to advance his career, and applied for a job opening, he was told that to participate in the competition one should be a member of the Communist Party. Manukyan asked his father for help in becoming a party member. Aram Manukyan tells that “he used his circumstance of being a communist, a local communist leader. He went to an acquaintance at the City Council to tell him that there was such an issue and he needed help. He was told that 3000 Rubles were required for that, for becoming a member of the Communist party. It was a shock. It was a shock for me that communism… I have heard, but that you had to pay that much money for that… It was not as shocking for me as for my father who was disappointed, got sick, was broken that the 50 years of his just work, back then it was called “the work of communist justice” was broken.” According to Manukyan this incident became a very important turning point for him “Communists themselves helped me to hate them, their wrongdoing helped me to become an active member of the society.”
Ըստ Մանուկյանի, այդ տարիները՝ 1983-85թթ․, կոմունիստական կուսակցության լկտիացման շրջանն էր, երբ «արդեն լրիվ դարձել էր շուկա և՛ պաշտոնները, և՛ տոմսը, և՛ ինստիտուտները»։ Մարդիկ կաշառք էին տալիս պաշտոնի առաջխաղացման, կուսակցության անդամ դառնալու, ինչպես նաև իրենց երեխաներին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելու համար։ Մանուկյանը վկայում է․ «Ամեն ինչ փողով էր։ Բաց: Արդեն կոմունիստական հասարակությունը վերջնականապես փտել էր, և դա նպաստեց հենց իրենց կործանմանը։ Եվ էդ ժամանակ էր, որ մեր երիտասարդությունը, հասարակությունը սկսեց էդ հարվածները ուտել և ակտիվանալ, ըմբոստանալ»։
According to Manukyan, those years, 1983-85, were the period of cynicism of the Communist Party, when “everything was for sale, the offices, the party membership, and the education.” People paid bribes for promotion, party membership, and admission of their offspring to the institutions of higher education. Manukyan accounts: “Everything was for sale, openly. The communist society had already rotted to the end, and this contributed to its own destruction. And it was at that time that our youth, the society, started to get those blows and became active, rebelling.”
Արամ Մանուկյանի վկայությամբ՝ իր դաստիարակության և կայացման վրա ամենաշատն ազդել է Վանաձորի բնությունը։ Ծնվելով Վանաձորի անտառամերձ հատվածում՝ Մանուկյանն իր առօրյան կամ ազատ ժամանակն անց է կացրել անտառում, մշտապես սառը ջրում լողանալով, անգամ ձմռանը։ Այդտեղ է սկսել նաև նկարել։ Մանկությունից շատ է արշավ գնացել ընկերների հետ, իսկ ուսուցչական տարիներին ինքն է իր աշակերտներին արշավ տարել՝ արևծագ ու մայրամուտ դիմավորելու, և այլն։
According to Aram Manukyan, his upbringing and formation was largely influenced by the nature of Vanadzor. Born in Vanadzor, in the area near the forest, Manukyan spent most of his days and free time in the forest, swimming and bathing in cold water, even in the winter. He also started painting there. Since his childhood, he went on hikings with his friends, and during his teaching years, he himself took his students hiking to watch the sunrise and the sunset, etc.
Մանուկյանը հիշում է, որ նախքան Ղարաբաղի հարցը, առաջին ազգային խնդիրները, որոնց մասին խոսում էին իր շջապատում, Հայոց Ցեղասպանության և դրան հաջորդած վրիժառության պատմություններն էին։ Իրենք տպում և բազմացնում էին այդ թեմայով գրականություն։ «Եվ չափավոր էր, դա զգուշավոր պետք է անեիր, դա թաքուն պետք է անեիր։ Էդ ժամանակ նույնիսկ «Ազատություն» կամ «Եվրոպայի ձայնը» չէիր կարող լսել։ Մենք գիշերները, այ հիշում եմ, դպրոցի վերջին տարիներին, գիշերը հավաքվում էինք մեր ընկերներից մեկի տուն, որպեսզի եվրոպական ռադիոկանալներ լսենք, «Ազատության ձայնը» լսենք»։
Manukyan recalls, that before the Karabakh question, first national issues discussed in his circles, where the Armenian Genocide and the stories of the following revenges. They printed and made copies of books on these topics. “But the Karabakh reunification was not there as a specific/concrete issue. And it was moderate, you had to do it cautiously, you had to do it secretly. Back then you could not even listen to the Radio Liberty or Voice of Europe [America].”
Արամ Մանուկյանի երիտասարդ տարիներին ԽՍՀՄ-ում արգելված էր լսել արևմտյան ռոք երաժշտություն և, ինչպես ինքն է վկայում, «փող էինք հավաքում ամիսներով, մի հատ Փինք Ֆլոյդի սկավառակ էինք առնում, հավաքվում էինք մեր ընկերներից մեկի տանը, ով ուներ էդ նվագարկիչը և լսում արգելված բուրժուական երաժշտություն»։ Ըստ Մանուկյանի, հենց արգելված պտղի քաղցրությունն էր ստիպում փորձել այդ պտուղը․ «մենք նաև դաստիարակվեցինք էդ ճանապարհով․ քանի որ արգելված է, քանի որ տպաքանակը հինգ հատ է, քանի որ երկու օրվա ընթացքում պետք է կարդաս, անընդհատ դու գնում էիր էդ հակառակ բանով, հոսանքին հակառակ»։
During Aram Manukyan’s youth it was forbidden to listen to the western rock music in the USSR, and as he noted, “we would save money for months to buy a Pink Floyd disk, we’d gather at a friend’s house who would have a music player to listen to the forbidden bourgeois music.” According to Manukyan, exactly the sweetness of that forbidden fruit pushed them to try it “we were also educated that way: since it is forbidden, since there are only five copies, since you have to read it in two days, you would always go in that opposite direction, against the flow.”
Հիմնական աշխատանքից զատ, Արամ Մանուկյանը նաև նկարում էր։ Նրա ընկերական շրջապատում շատ էին նկարիչները, արվեստագետները, գիտնականները։ Գորբոչովի իշխանության գալը և վերակառուցման քաղաքականության հայտարարելը, Մանուկյանի կարծիքով, հասարակությանը թույլ տվեց ակտիվանալ` հատկապես նկարիչների, արվեստագետների շրջանում։ Մանուկյանը հիշում է, որ առաջին, նեղ հավաքները տեղի էին ունենում նկարիչներից մեկի տանը, որտեղ տարբեր հարցեր էին քննարկվում։ «Շարժման ակտիվիստները էսպես ծլեցին, էդտեղից դուրս էկան բնական մրցույթով։ Լավ էր խոսում, ում տեսքը լավն էր, ով վստահելի էր, ով արդեն համոզել էր, որ իրեն արժե վստահել։ Իմ ամբողջ շրջապատը էդ գիտական և նկարիչների մարդիկ էին, որոնք դարձան հետագայում իսկապես շարժման հերոսներ, շարժման ղեկավարներ։ Եվ ամենաառաջինը մենք էինք արձագանքում էդ բաներին»։
In addition to his main job, Manukyan was also painting. There were many painters, artists and scientists among his friends. When Gorbachev came to power and announced his perestroika, it allowed the society to get active, especially among artists and painters. Manukyan recalls that the first, small gatherings took place at the house of one of the artists, where various issues were discussed. “This is how the activists of the Movement sprung up: it was a natural selection from there. Those who spoke good, whose text was good, who could be trusted, or had convinced that they were trustworthy. All around me were those people of science and artists, who later became really heroes of the movement, leaders of the Movement. And we were the first to react to those things.”
Մանուկյանի կարծիքով Վանաձորում ամեն ինչ սկսվեց երիտասարդական նախաձեռնություններից։ Սկզբում կազմակերպում էին նկարիչների ցուցահանդեսներ՝ ԽՍՀՄ-ում չարգելված թեմաներով։ Այնուհետև սկսեցին տարբեր ուսումնասիրություններ իրականացնել։ Մասնավորապես, Մանուկյանը հիշում է իր մասնակցած ուսումնասիրություններից մեկը․ «Մենք սկսեցինք հաշվել Վանաձորում տրանսպորտի վառելիքի ծախսերը օպտիմալացնելու խնդիրները, որ համ էկոլոգիան քիչ վնասվի, համ տրանսպորտը արագ աշխատի, էսպես բաներ կային, ուսումնասիրող մոնիտորինգային խմբեր, որոնք էդ ուսումնասիրությունները անում էին և ներկայացնում էինք իշխանություններին, որ էս բանը սխալ եք անում, էսպես պետք է անել»։ Այնուհետև աստիճանաբար սկսում են քննարկել թեմաներ, որոնք մինչ այդ արգելված էին՝ գրական, մշակութային, սպորտային, գիտական և այլն։
According to Manukyan, everything in Vanadzor started with youth initiatives. At first, they organized exhibitions of artists on topics not banned in the USSR. Then they began to conduct various studies. In particular, Manukyan remembers one of the studies he participated in։ “We started to calculate the problems of optimizing fuel costs for transport in Vanadzor, so that both the ecology would be less harmed, and the transport would work quickly. There were such things, there were monitoring groups that did these studies, and we presented to the authorities what they were doing wrong, how they should do it, etc.” Then they gradually started discussing topics related to literature, cultures, sports and science that were forbidden before.
Անդրադառնալով վերակառուցման տարիներին՝ Մանուկյանը գտնում է, որ հայտարարված քաղաքականությունը որոշ բաներ տվեց, սակայն «դրա առաստաղը քաղաքականն էր։ Չէր կարելի հասնել քաղաքական քննարկումներին, կուսակցական քննարկումներին։ Ցանկացած հարց կարելի էր քննարկել։ Հիմնարկներում կարող էինք քննարկել, եթե ունես տաս հատ ուղեգիր, որ պետք է ուղարկես հանգստանալու կամ բուժվելու, երկուսը պետք է տաս երիտասարդներին»։
Reflecting on perestroika years, Manukyan believes that the announced policy yielded some results, but “its ceiling was political. It was not possible to reach the political discussions, party discussions. Any other issue could be discussed. [For example] we could discuss in the organizations that if you have ten vacation or treatment vouchers, you should give two to young people.”
Արամ Մանուկյանը պատմում է, որ 1988-ին Երևանից եկող լուրերից հետո, Վանաձորի նկարիչները սկսեցին հավաքվել արդեն քննարկելու քաղաքական խնդիրները։ Հենց այդ նկարիչների, արվեստագետների ու գիտնականների կորիզը դարձավ Վանաձորի «Ղարաբաղ» կոմիտեն, որն իր շուրջը հավաքեց նաև ավելի երիտասարդների, որոնց մեջ էր նաև Մանուկյանը։ Այնուհետև քաղաքի տարբեր հիմնարկներից ընտրվեցին ակտիվիստներ։ «Նրանք ի հայտ էին գալիս համարյա ինքն իրենց։ Այսինքն սկսում էին հետաքրքվել, կամ իմանում էին, որ ընդեղ նկարիչները հավաքվել էին, գալիս էին ասում էին՝ կարելի ա մենք էլ մասնակցենք ձեր հավաքներին, հանդիպումներին, քննարկումներին, ստանում էին արդեն առաջարկներ, հանձնարարություններ, և ամեն մեկը գնում էր իր կազմակերպությունում ստեղծում «Ղարաբաղ» կոմիտեներ։ Էդ կոչվում էր «Ղարաբաղ» կոմիտեներ, յուրաքանչյուր հիմնարկում, յուրաքանչյուր արտադրության մեծ կառույցներում ստեղծվեցին «Ղարաբաղ» կոմիտեներ, որոնք, հենց էդ «Ղարաբաղ» կոմիտեները սկսեցին արդեն ներսում ազդել էդ ձեռնարկությունների ղեկավարների վրա։ Որովհետև էդ կոմիտեն չէր կարող ոչինչ անել, ասենք Մոսկվա նամակ գրել, կամ հայտարարություն անել, կամ ժողով անել։ Մենք էդ փոքր խմբերով ներսի, ստիպում էինք հիմնարկների ղեկավարներին կազմակերպել ժողովներ քննարկելու էդ հարցերը, կամ դիմում գրել Մոսկվա, Կրեմլ՝ պահանջելով Ղարաբաղի ազատումը, և այլն»։
Aram Manukyan tells that in 1988, after getting news from Yerevan, the painters in Vanadzor started to gather for discussing political issues. The core of these painters, artists and scientists became the “Karabakh” Committee of Vanadzor, which also gathered around it some younger people, including Manukyan. Then activists were selected from different organizations of the city. “They [the activists] appeared almost by themselves, i.e. they were getting interested or they would learn that the painters were gathered there, they would come and say “can we participate in your gatherings, meetings, discussions?” Then they would receive suggestions, tasks, and each of them would go back to her/his organization and create a “Karabakh” committee. Those were called “Karabakh” committees. “Karabakh” committees were created in every institution, large structures of every industry. And those, exactly those “Karabakh” committees started influencing the leadership of their enterprises, because that committee could not do anything, i.e. to write a letter to Moscow, or make a statement, or organize a meeting. We in this small inside groups were forcing the heads of institutions to organize meetings for discussing those questions, or to write an appeal to Moscow, to Kremlin demanding the liberation of Karabakh, etc.”
1988-ին սկիզբ առած Ղարաբաղյան շարժումն ի վերջո հանգեցրեց նաև նաև քաղաքական կուսակցության՝ Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) ստեղծմանը, որին հենց ստեղծման օրից անդամագրվեց նաև Արամ Մանուկյանը։ 1990թ․ խորհրդարանական (Գերագույն Խորհրդի) ընտրություններում ՀՀՇ-ն ստացավ ձայների մեծամասնությունը և Արամ Մանուկյանը դարձավ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ Այդ ընտրությունները ԽՍՀՄ-ում առաջին բազմաթեկնածու (չնայած ոչ բազմակուսակցական) ընտրություններն էին, որոնք գորբոչովյան վերակառուցման ժողովրդավարացման քաղաքականության մաս էին հանդիսանում։ Ճիշտ է, ՀՀՇ-ն ստացել էր ձայների մեծամասնությունը, սակայն Գերագույն Խորհրդում ձայները չէին հերիքում՝ նախագահ ընտրելու համար։ Մանուկյանը հիշում է․ «Հուլիսի 20-ին տեղի ունեցավ առաջին նիստը, հրաշալի մի նիստ, պատմական մի նիստ, որին ողջունեց Վազգեն կաթողիկոսը։ Մենք դեռ չունեինք մեծամասնությունը, թվով մեծ էինք, բայց կեսից ավել չէինք։ Եվ առաջին ամենադժվար արգելքը, որ մեր առջև կանգնեց, հուլիսի 3-ի, ներեղություն օգոստոսի 3-ի Գերագույն Խորհրդի նախագահի ընտրություններն էին։ Երկու թեկնածու՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Վլադիմիր Մովսիսյանը, հավասար ուժեր։ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքեց 110 ձայն, պետք էր 140, չէր հերիքում, Մովսիսյանը հավաքեց 95 ձայն։ Համարյա հավասար գնում էին և երկու-երեք օր, չորս-հինգ քվեարկությամբ, մի կերպ երեք օրվա ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի ձայները հասավ 140-ի։ Էն էլ՝ ինչու՞ համար։ Ի՞նչ տեղի ունեցավ էդ ժամանակ Հայաստանի քաղաքական դաշտում։ Կոմունիստները, տեսնելով, որ իրենց թեկնածուն չի անցնում, կոմունիստների երիտասարդական թևը, էսպես ասած, որ նոր էին մտել Կոմունիստական կուսակցության շարքեր, Վիգեն Խաչատրյան, Արտաշես Թումանյան, Գագիկ Հարությունյան, այդ, որոնք նաև կրթություն էին ստացել, մի քիչ ավելի ազատական էին, իրենք տեսան, որ շարժումը առաջ է գնում, բայց իրենց գործերը չի ստացվում, իրենք միացան»։
Commenced in 1988, the Karabakh Movement eventually resulted also in the creation of a political party, the Pan-Armenian National Movement (PAM), to which Aram Manukyan was also a member from the very day of its establishment. Pan-Armenian National Movement won the majority vote in 1990 parliament (The Supreme Council), first multi-candidate (though not multiparty) elections, introduced as part of Demokratizatsiya (Democratization) policy under Gorbachev’s Perestroika. While the PAM got the majority vote, it still did not have enough votes in the Supreme Council to elect a president. Manukyan remembers: “The first session took place on July 20, a wonderful session, a historic session, which was welcomed by Catholicos Vazgen. We still did not have the majority, we were large in number, but were not more than half. And the first most difficult obstacle that stood in our way was the elections of the President of the Supreme Council on July 3, or rather August 3. Two candidates: Levon Ter-Petrosyan and Vladimir Movsisyan, equal votes. Levon Ter-Petrosyan received 110 votes and he needed 140, it was not enough. Movsisyan received 95 votes. They were almost equal. And for 2-3 days, with 4-5 votings, Levon Ter-Petrosyan’s votes hardly reached to 140 in three days. And how? What happened in the politics of Armenia? Seeing that their candidate would not pass, the Communists, so to say the young wing of the Communists, who had just entered the ranks of the Communist Party, Vigen Khachatryan, Artashes Tumanyan, Gagik Harutyunyan, those who had also received education, were a little more liberal, they saw for themselves, that the Movement is moving forward, while they do not succeed, and they joined us.”
Ընտրվելով Գերագույն Խորհրդի պատգամավոր՝ Արամ Մանուկյանն այնուհետև ընտրվում է՝ կարդալու Հայաստանի Անկախության հռչակագիրը, քանի որ նրա անուն-ազգանունը խորհրդանշական կերպով համընկնում էր Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920թթ․) ժամանակավոր կառավարության (1918թ․ հունիս-հուլիս) ղեկավար Արամ Մանուկյանի անվան հետ։ Չնայած պաշտոնապես համարվում է, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը կարդացվել է 1990թ․ օգոստոսի 23-ին՝ Մանուկյանի վկայությամբ ինքը հռչակագիրը Գերագույն Խորհրդի ամբիոնից ընթերցել է օգոստոսի 24-ին․ «Ես կարդացել եմ Անկախության հռչակագիրը օոգոստոսի 24-ին, ոչ թե 23-ին։ Ամեն տեղ, նույնիսկ դասագրքերում, գրված է, որ Հռչակագիրը ընթերցվել է 23-ին, էդպես չի, Հռչակագիրը 23-ին ընդունվել է 183 ձայնով, և Լևոն Տեր-Պետրոսյանը հանձնարարեց խմբին գնալ, մշակել, խմբագրել կետը, տառը, ոչ բովանդակությունը, բերել էսպես խմբագրական տեսքի, որովհետև դա արդեն պետք է հաջորդ օրը համայն աշխարհին հրապարակվեր Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը, և պետք էր որևէ թերություն չլիներ։ Գիշերը հանձնաժողովը աշխատեց, առավոտյան էկան արդեն պատրաստ և քվեարկեցին արդեն 193 պատգամավոր»։
Getting elected to the Supreme Council, Aram Manukyan was then chosen to read the Declaration of Independence of Armenia, as his name symbolically coincided with that of Aram Manukyan, head of the Provisional Government (June-July 1918) of the First Republic of Armenia (1918-1920). Although it is officially considered that the Declaration of Independence of Armenia was read on August 23, 1990, according to Manukyan, he read the declaration from the podium of the Supreme Council on August 24: “I have read the Declaration of Independence on August 24, not 23. Everywhere, even in the textbooks, it is written that the Declaration was read on the 23rd, but that was not so, the Declaration was adopted on the 23rd with 183 votes, and Ter-Petrosyan tasked the Committee to go, work on/edit the clauses, not the content, but the letter/the language, to bring it to an appropriate condition, as it had to be made public for the world on the next day, to commence the independence process of Armenia, and there should not have been any flaws. The Committee worked at night. They came ready in the morning, and already 193 parliament members voted in favor.”
© Všechna práva vycházejí z práv projektu: Shared Memories - Visegrad and South Caucasus
Witness story in project Shared Memories - Visegrad and South Caucasus (Jan Blažek)